Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Այսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն է

Այսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն է
15.04.2025 | 20:17

Այսօր ինձ արգելափակեց աշխարհի ամենահզոր պետություններից մեկի` Գերմանիայի, դեսպանությունը:

Ես անչափ ուրախ եմ, որ G7-ի, G20-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ամենահզոր դերակատարը, չունենալով ՀՀ շարքային քաղաքացու հետ տարրական շփման կարողություն, արգելափակեց վերջինիս:

Օլաֆ Շոլց (Olaf Scholz), Ֆրիդրիխ Մերց (Friedrich Merz), Անալենա Բերբոք (Annalena Baerbock), Auswärtiges Amt, սա չե՞ք:

Թե, բա Գերմանիա, հզոր, Եվրոպա, ՆԱՏՕ ...

Դուք տարրական առնող-թռնող եք: Բացի դրանից` բեզատչոտնիկ եք:

Այնուամենայնիվ, ես շնորհակալ եմ սրանց, քանզի այսուհետ սրանց շնորհիվ ես վերջապես հասկացա, թե իրականում ինչ է նշանակում Եվրամիություն, ՆԱՏՕ, G20, առավել ևս` G7:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ